27.11.2024
Նախարարը չի բացառում, որ ՌԴ կողմից գազի գնի թանկացման դեպքում գազ գնենք Իրանից
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն հայտնաբերել է խոշոր չափերի հափշտակության դեպք. քաղաքացին ներկայացել է ՊՆ աշխատակից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:

ԱԱԾ լրատվական բաժնից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից և չարաշահելով վերջիններիս վստահությունը, նրանց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ արդեն ծառայության մեջ գտնվողներին վաղաժամկետ զորացրելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով 2017-2018 թթ. պահանջել և խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.730.800 ՀՀ դրամին համարժեք 20.400 ԱՄՆ դոլար: Նվարդ Օսիպյանն իրականում որևէ տեղ չի աշխատել և գործընթացների վրա ազդելու հնարավորություններ չի ունեցել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով խարդախություն») հատկանիշներով: Նվարդ Օսիպյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

ԱԱԾ-ն դիմում է Նվարդ Օսիպյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին՝ նշելով, որ նրանք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 010-57-93-12 և 011-56-27-24 հեռախոսահամարներով: