Պոլոնեզի տրամադրումն Ադրբեջանի զինված ուժերին Բաքվի ու Մինսկի միջև հաջող ռազմական գործարք է: Այդ մասին հայտարարել է բելառուս ռազմական փորձագետ Սերգեյ Մարցելևը: Նա նշել է, որ ՀՀ խոշոր քաղաքները կարող են խոցվել Ադրբեջանի Գեդաբեկի ու Ղազախի շրջաններից: Ըստ նրա, Պոլոնեզի կրակային հզորությունը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի հայկական ուժերի համար: