Ռուսաստանը հույս ունի, որ Բրյուսելը թույլ չի տա, որպեսզի «Արևելյան գործընկերության» ծրագիրը դառնա ռուսաֆոբ նախագիծ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ելույթ ունենալով մյունհենյան անվտանգության համաժողովում, Լավրովը հիշեցրել է, որ ժամանակին ՌԴ-ին խոսք են տվել, որ Արևելյան գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:«Հույս ունենք, որ այդ խոստումները կյանքի կկոչվեն և բոլոր փորձերը` ուղղել այդ նախագիծը ռուսաֆոբ ուղղությամբ կկանխվեն Բրյուսելի կողմից: Դիտարկել իրավիճակը Եվրոպայում «զրոյական արդյունքով խաղի» պրիզմայով բավականին վտանգավոր է»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: