4.07.2025
Փորձագետ. Ոչ ՀՀ–ն, ոչ Ադրբեջանը չեն շահի հակամարտության վերսկսումից
19.06.2017
Փորձագետ. Ոչ ՀՀ–ն, ոչ Ադրբեջանը չեն շահի հակամարտության վերսկսումից

Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում հետագա բախումների ռիսկով` հաշվի առնելով նախորդ տարվա ապրիլյան զոհերը։ ԱՄՆ–ն, ՌԴ–ն և Ֆրանսիան համատեղել են ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները։ Սակայն խաղաղության գործընթացը մտել է փակուղի։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտարարել է հայտնի ամերիկացի դիվանագետ Ջոնատան Վիները։ Նրա խոսքով, ոչ ՀՀ–ն, ոչ Ադրբեջանը չեն շահի հակամարտության վերսկսումից։ Այդպիսի էսկալացիան կարող է բերել մեծ հումանիտար աղետի` ԱՄՆ–ն հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ։«Մենք շահագրգված ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ նավթային արդյունաբերության և դեպի Եվրոպա նավթի արդյունահանման ոլորտներում, ինչպես նաև Բաքվի հետ համագործակցությամբ`ԻՊ–ի դեմ պայքարում»,– հավելել է նա։