1.11.2024
Քաղաքագետ. Աբրահամյանի հրաժարականը՝ մեսիջ է հասարակությանը ռեժիմի նորացման մասին
09.09.2016
Քաղաքագետ. Աբրահամյանի հրաժարականը՝ մեսիջ է հասարակությանը ռեժիմի նորացման մասին

ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամը տեղի է ունենում հասարակությունում աճող դժգոհության պատճառով: Այդ մասին Sputnik-ին հայտարարել է քաղաքագետ Վալերի Դիմովը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության ղեկավարի հրաժարականը: Ըստ նրա, հայկական կառավարությունը չկարողացավ անգամ Ղարաբաղում էսկալացիայի միջոցով շեղել հասարակության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից ու տնտեսական հարցերից: Դիմովը նշել է, որ հայկական հասարակությունն ուշ թե շուտ կարող էր ընդհանրապես կասկածի տակ դնել գործող ռեժիմի լեգիտիմությւոնը: Քաղաքագետը նշել է, որ Հովիկ Աբրահամյանը չէր կարող հեռանալ, երբ ՀՀ-ում ճգնաժամ էր փողոցում՝ ՊՊԾ գնդի հետ կապված, քանի որ դա նախագահի կողմից կընկալվեր, որպես զիջում հասարակությանը: Հայ հասարակությունը դա կընկալեր որպես սեփական հաղթական ու հայկական հեղափոխությունը կշարունակվեր: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի վարչախումբը փորձում է ռեբրենդինգ անել ու նոր դեմքեր ի հայտ բերել: Նա հավելել է, որ չի կարծում, թե Աբրահամյանը կհեռանա հայկական քաղաքականությունից, ուղղակի նրա հրաժարականը մեսիջ էր հասարակությունը, որ ռեժիմը պատրաստ է նորացման: