Ադրբեջանի՝ԵԱՏՄ-ին միանալու միակ խոչընդոտը կարող է լինեն նրա տնտեսության այսօրվա վիճակը՝նավթ ու գազ արտահանել էներգակիրներով հարուստ ՌԴ հնարավոր չէ, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կարող է բարդացնել դրանց իրացումը զուտ քաղաքական պատճառներով՝այդ թվում պատժամիջոցներների խստացման հետևանքով: Այդ մասին հայտարարել է "Стратег-PRO" վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վեդրուսովը` անդրադառնալով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը, փոխանցում է novoye-vremya.com-ը: Ըստ նրա, ռազմավարական առումով ապրանքների, կապիտալի, աշխատուժի ընդհանուր շուկային միանալը Ադրբեջանին շատ ձեռնտու է: Նա հավելել է, որ մոտակա ապագայում դուրս մնալ եվրասիական ու եվրոպական ինտեգրացիոն միություններից շատ բարդ կլինի ու Ադրբեջանը պետք է կատարի իր ընտրությունը: