Պատասխան Պոլոնեզներին` ՌԴ-ն ուժեղացնելու է ՀՀ-ի ՀՕՊ ու հակահրթիռային համակարգերը
Վերջին շաբաթվա կարևոր իրադարձություններից էր Ադրբեջանի կողմից բելառուսական Պոլոնեզ և իսրայելական LORA համակարգերի գնումը: Դա համարվում է պատասխան Երևանի կողմից Իսկանդերների ձեռք բերմանը: Այժմ Մոսկվան պետք է կրկին անգամ հավասարեցնի ուժերի բալանսը հարավում ու օգնի ՀՀ-ին ուժեղացնելու հակահրթիռային համակարգն ու ՀՕՊ-ը, փոխանցում է eurasia.expert-ը:
Իսկանդերները Մոսկվայի կողմից ժամանակին ՀՀ-ին էին փոխանցվել Ադրբեջանի կողմից նոր հակահրթիռային համակարգերի գնումից հետո:
Այժմ պետք է ակնկալել, որ ՌԴ-ն սկսելու է ուժեղացնել ՀՀ-ի ՀՕՊ ու հակահրթիռային համակարգերը: Մոտակա ամիսներին ՀՀ-ն կարող է ՌԴ-ից ստանալ «Тор-М2» համակարգեր: Բացի այդ, ՀՀ-ն ստիպված է լինելու ուժեղացնել իր բանակի հարվածային հզորությունները` համազարկային կրակի միջոցներ գնելով:
Այս ամենը հանգեցնելու է տարածաշրջանի միլիտարիզացիային: