Սեպտեմբերի 16-ին' ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: