Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բորիս Դոլգովը հայտարարել է, որ Սիրիայի ապաէսկալացիայի գոտիների ստեղծումն ունի դրական տենդենց, սակայն այն պարունակում է նաև վտանգներ, փոխանցում է Sputnik–ը։Նրա խոսքով, ապաէսկալացիայի գոտիների ստեղծումն օրինակ Հոմսում դրական է, քանի որ այն արդյունաբերական կենտրոն է և խիտ բնակեցված տարածք։Ըստ նրա, ապաէսկալացիայի գոտիները փաստորեն վերածվում են ինքնավար շրջանների ու այնտեղ ձևավորվում են ինքնուրույն ռազմական միավորներ, ինչը դա կարող է հանգեցնել Սիրիայի կազմաքանդմանը։Նա նշել է, որ ամերիկացիները ցանկանում են ապաէսկալացիայի գոտիները դուրս բերել Դամասկոսի վերահսկողությունից։