Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի նշանակումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ նպաստելու է Սաուդյան Արաբիայում ու ողջ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանը։ Այդ մասին ТАСС–ին հայտնել է փորձագետ Իմադ Ռիզկը։Նա նշել է, որ բեն Սալմանը հզոր ազդեցություն ունի Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա։ Թագավորության գործարար շրջանակներն աջակցում են նրան։Ըստ նրա, Ալ–Սաուդին աջակցում է նաև Վաշինգտոնը, ինչը կարևոր հանգամանք է։