Թուրքիայի ընդդիմադիր «İyi Parti» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է որ պատրաստվում է տնտեսական և համակարգային բարեփոխումներ իրականացրել երկրում ընտրվելու դեպքում, հաղոդրում են թուրքական ԶԼՄ–ները։ Աքշեները նշել է, որ թուրքական կառավարությունը սխալներ է թույլ տալիս, որոնք կաող են տնտեսական խնդիրներ առաջացնել, ինչից տուժում է թուրք ժողովուրդը։ Ըստ նրա, նախագահ ընտվելու պարագայում իր առաջնահերթությունն է լինելու քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը։ Թուրքիայում հունիսի 24–ին կայանալու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։