ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ չի կարող հնչեցնել կոնկրետ ժամկետներ, թե երբ կմեկնարկի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը: Նախարարի խոսքից պարզ դարձավ, որ խնդիրը ներդրողների բացակայության մեջ է: «Ներկայումս շինարարության հարցը գտնվում է պոտենցիալ ներդրոների հետ քննարկման փուլում: Եթե անգամ նախագիծը մեկնարկի հարևան երկիրը, ապա դա չի նշանակում, թե Հայաստանն այդտեղ անելիք չունի կամ ծրագիրը աիկտուալ չէ», -ասաց նախարարը: Հիշեցնենք, նախկին նախարարը անցյալ տարի բազմիցս հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը ներդրումների մասով բանակցություններ է վարում չինական կողմի հետ: Ավելին՝ Գագիկ Բեգլարյանը հավաստիացնում էր, որ քննարկվում է միանգամից երեք ներդրողի մասնակցության հարցը: Նախագիծը գնահատվել է 3 մլրդ դոլար, սակայն Վահան Մարտիրոսյանն այսօր հայտարարել է, որ նախագծի վերջնական հաշվարկը պետք է հնչեցնի ներդրողը: