24.11.2024
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 մլրդ դրամից ավելի գումար են հափշտակել
prev Նախորդ նորություն

Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, տեղափոխել են ԱԱԾ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ առաջ տեղափոխվել է ԱԱԾ:


Ավելի հաղորդվել էր, որ ԱԱԾ-ն Առաքել Մովսիսյանի առանձնատանը գործողություններ է իրականացրել: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, ասել է, որ ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում:


Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ եւ 2 հրացան, որը նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է: 


Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Վոլոդյա Մովսիսյանը, armtimes.com-ին ասել, որ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել առանձնատան դարպասներից առաջանալ: Մեր հարցին՝ ինչ կարգավիճակով են եղբորը ԱԱԾ տարել, պատասխանեց. «Նորմալ»: