Ադրբեջանն ու Թուրքմենստանն այսօր ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հուշագիրը, փոխանցում է Interfax–ը։Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահները։Կողմերը ստորագրել են նաև փաստաթղթեր հարկային, արտակարգ իրավիճակների, բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության մասին։Բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը թույլ կտա դյուրացնել երկաթգծային–լաստանավային փոխադրումները Բաքվի և Թուրքմենբաշիի նավահանգիստների միջև։