ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ղեկավար է նշանակել Կարեն Կարապետյանին: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ. Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,-նշվում է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանում։