25.11.2024
ԱԱԾ-ն հայտնաբերել է ՊՆ հրամանատարների կողմից թույլ տրված մեծածավալ յուրացումներ
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանի հետ որևէ խնդիր չունենք. Սանասարյան

Հաշվի առնելով առաջնագծում առկա խնդիրը՝ թիկունքը պետք  է ճիշտ կազմակերպվի, թիկունքում խախտումներ, հանցագործություններ չլինեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:


Նրա խոսքով, կարևոր է, որ պաշտպանության նախարարը մաքրված անցնի գործի և չլինեն այն մտահոգությունները, թե թիկունքում եղել են խախտումներ: «Մենք ոչ թե վնասելու կամ ինչ-որ մեկին բան ապացուցելու ենք գնում, այլ գնում ենք մեր  տեղեկատվությամբ, որպեսզի մսխումները վերադարձվեն բյուջե», - շեշտեց նա:


Արձագանքելով հարցին, թե ի՞նչ կլինի այն դեպքում, երբ պարզվի, որ չարաշահումները կատարվել են այն ժամանակ, երբ փոխնախարար է եղել ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը, Դավիթ Սանասարյանը նշեց, որ Տոնոյանի հետ որևէ խնդիր չունեն: Նրա խոսքով, եթե երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո էլ պետք է ուշադրություն դարձվի այն հանգամանքին, թե այս նախարարը մեր ընկեր-բարեկամն է, ապա ինչի՞ համար էին այդ փոփոխությունները:


«Եթե իմ հեղափոխական ընկերների կառույցներում կլինեն թերացումներ, օրինախախտումներ, ապա իմ ընկերները ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան մյուսները: Բացի այդ, ապրիլյան պատերազմի օրերին Դավիթ Տոնոյանը անում էր արտաքին գործերի նախարարի գործը:


Ես չգիտեմ՝ այդ ժամանակ Դավիթ Տոնոյանի պատասխանատվությունը ո՞ր ոլորտն էր: Բայց շատ թափանցիկ ենք աշխատելու, այնպես չի լինելու, որ գտնելու ենք մի բան, աչք փակելու կամ չենք ասելու, որովհետև կարող է սահմանին խնդիրներ լինել: Տարիներ շարունակ ՀՀԿ-ն հանրությանը սխալ մեսիջներ է թողել, թե ձայն մի հանեք, սահմանում խնդիրներ կլինեն. ձայն պետք է հանենք, խնդիրները բարձրաձայնենք », -հավելեց Դավիթ Սանասարյանը: