9.01.2025
Ռուսաստանը կկրճատի իր զորախումբը Սիրիայում
29.12.2016
Ռուսաստանը կկրճատի իր զորախումբը Սիրիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Սիրիայում ռուսական զորախմբի կրճատման վերաբերյալ ՌԴ ՊՆ առաջարկին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ և ՊՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտնում է TASS-ը: «Համամիտ եմ ՊՆ ղեկավարի առաջարկին՝ Սիրիայում մեր ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ, նկատի ունենալով, որ մենք, անկասկած, կշարունակենք պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և հետագայում ևս կաջակցենք Սիրիայի օրինական կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում: Անկասկած մենք կկատարենք պայմանավորվածությունները, այդ թվում Տարտուսում և Հմեյմիմ օդանավակայանում ՌԴ ԶՈւ տեղակայման հենակետերի զարգացման մասով»,-ասել է Պուտինը: Շոյգուն, իր հերթին, նշել է, որ ձևավորված են բոլոր նախադրյալները Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման համար, այդ թվում այդ երկրում ռուսական զորախմբի կրճատման համար: