Ստամբուլում ամերիկյան դիվանագիտական ներկայցուցչությունը զգուշացրել է ահաբեկչական վտանգի աճի մասին: Դիվանագիտական կառույցի կարծիքով, ահաբեկչական հարձակումների համար առավել վտանգավոր են քաղաքի բիզնես շրջանները: «Նախազգուշացումը հատկապես վերաբերում է Շիշլի թաղամասին և Աղաօղլու փողոցին», - ասված է հայտարարության մեջ: Դիվանագիտական կառույցում կոչ են արել այդ թաղամասերում ապրող մարդկանց առավել զգույշ լինել և խուսափել մարդաշատ վայրերից: Միևնույն ժամանակ քաղաքի կենտրանական հատվածում ուժեղացված են անվտանգության միջոցառումները: Թաքսիմի հրապարակում տեղադրված են ոստիկանական արգելապատնեշներ և հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժեր: Նշվում է, որ ուժեղացված հսկողության տակ է վերցված Իստիկլալ փողոցի վրա գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսությունը: