27.11.2024
ՎՏԲ բանկի գործունեությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում կընդլայնվի
prev Նախորդ նորություն

«Ես նաև Ադրբեջանի արտգործնախարարն եմ». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական DimTV հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը իրենց եղբայրական երկիրն է, իսկ ինքը աշխատում է նաև որպես Ադրբեջանի արտգործնախարար:


«Մեր երկրներից մեկի կայունությունն ու բարօրությունը նաև մյուսի կայունությունն ու բարօրությունն է: Ղարաբաղյան հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ: Ադրբեջանի օկուպացված տարածքները նաև մեր գործն է… Մենք միշտ հետաքրքրվում ենք Ադրբեջանի գործերով: Ես միաժամանակ աշխատում եմ որպես Ադրբեջանի արտգործնախարար: Այդ մասին գիտի նաև իմ եղբայր Էլմար Մամեդյարովը: Երբեմն, ես կատակում եմ նրա հետ՝ ասելով, որ նա կարող է արձակուրդի գնալ, միևնույն է, ես աշխատում եմ: Եղբայրների միջև այդպես էլ պետք է լինի»,- ասել է Չավուշօղլուն: