25.11.2024
Աշոտ Ղահրամանյանը հրաժարական տվեց՝ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում հարցման մասնակիցների 48%-ը չի լսել հայաստանյան իրադարձությունների մասին

Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրության «Լևադա-ցենտր կազմակերպությունը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած բողոքի շարժման մասին:

Ըստ հարցման արդյունքների, հարցման մասնակից ռուսաստանցիների 48%-ը հայտարարել է, որ ոչինչ չի լսելհայաստանյան իրադարձությունների մասին, 39%-ը հաստատել է, որ որոշ տեղեկություններ ունի բողոքի ցույցերի մասին և միայն 12%-ն է նշել, որ լավատեղյակ է իրավիճակին, հայտնում է Rusarminfo-ն:

Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 58%-ը հայտարարել է, որ հայաստանյան իրադարձությունների մասնակիցներն առանձնակի զգացմունքներ իրենց մոտ չեն առաջացրել: Հարցման մասնակիցների 10%-ը հայտարարել է, որ համակրում էր ցուցարարներին, իսկ 2% և 1% ռուսաստանցիներ չարությամբ և նախանձով են հետևել նրանց:

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների 40%-ը կարծիք է հայտնել, որ նման բան Ռուսաստանում չի կարող կատարվել:

Հարցումն անցկացվել է 2018-ի մայիսի 24-30-ը, մասնակցել է 18-ից բարձր 1600 մարդ ՌԴ 52 սուբյեկտի 136 քաղաքում: