Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները սահմանախախտի են ոչնչացրել, որն անօրինական կերպով փորձել է հատել Իրանի և Ադրբեջանի սահմանը: Սահմանախախտին հրամայված է եղել կանգնել, սակայն նա չի ենթարկվել պահանջին: Նրա մոտ հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացու անձնագիր` Զուլֆուղար Հուսեյն Սեյֆուլաև օղլուի անունով: Ներկայումս հետաքննություն է տարվում: