Թուրքիայում գործող «Պայքար հայերի չհիմնավորված պահանջների դեմ» հասարակական կազմակերպության անդամները իրենց դժգոհությունն են արտահայտել, որ հայերը շատ են այցելում Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Հայերը իրենց հետ բերում են Հայաստանի և այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի դրոշները և իրենց ագրեսիվ պահում: Նրանք Վանը վերածել են Հայաստանի», — մեջբերում է ՀԿ նախագահի խոսքերը «Haberturk»-ը: Նա նաև նշել է, որ Սուրբ Խաչ եկեղեցին ոչ թե հայկական, այլ թուրքական եղեկեցի է: