Թեհրանն ու Բաքուն ծրագրել են իրանա-ադրբեջանական տնտեսական զարգացման կենտրոն ստեղծել, ինչի մասին Trend գործակալության հետ զրույցում պատմել է Իրանի տրանսպորտի ու լոգիստիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մուհամեդ Էյղարլուն: «Տնտեսական զարգացման կենտրոն ստեղծելու որոշումը կայացվել է վերջերս երկու երկրների ներկայացուցիչների միջև առևտրի թեմայով համատեղ հանդիպման շրջանակում»,- մանրամասնել է պաշտոնյան: Նա ընդգծել է, որ նման կենտրոն նախկինում ստեղծվել է նաև Իրանի ու Իրաքի միջև ու շատ լավ արդյունք է տվել: Էյղարլուն նկատել է, որ Ադրբեջանը կարող է հանդես գալ իրանական ապրանքների՝ այլ երկրներ արտահանման համար որպես տեղափոխման կետ: