Մարտի 26-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում: Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։