ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է լուրջ հակամարտության հանգեցնել: Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն հայտարարել է, ոևր Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նրա հեղավարությանը վստահություն կներշնչի, որ տարածքային խնդիրները հնարավոր է լուծել ուժով: Նրա խոսքով, անդամակցելով ՆԱՏՕ-ին Վրաստանը երկրորդ անգամ կփորձի Հվ.Օսիայի ու Աբխազիայի խնդիրները լուծել ռազմական ճանապարհով: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկիրը չպետք է տարածքային խնդիրներ ունենա: Ըստ նրա, Վրաստանը կարող է ոգևորվել` ստանալով արևմտյան երկրների ռազմական ու տնտեսական օգնությունը: