24.02.2026
Անկարա Բոլթոնի այցից հետո ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել
10.01.2019
Անկարա Բոլթոնի այցից հետո ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել այն բանից հետո, ինչ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Անկարա, որպեսզի քննարկի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ հայտնում է CBS News-ը։Բոլթոնը հայտարարել էր, թե Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման նախապայմանը կլինի քրդերի պաշտպանությունը։ Էրդողանը դա «լուրջ սխալ» էր անվանել։Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցները քուրդ զինյալներն են, որոնք մինչ այժմ պայքարում են ԻՊ-ի դեմ, սակայն Թուրքիան նրանց համարում է ահաբեկիչներ եւ մտադիր է ոչնչացնել նրանց։Միաժամանակ, ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես իրենց խաբված են համարում։ Նրանք ամերիկյան զորքերի դուրսբերումը համարում են «թիկունքից հարված» եւ վախենում են Թուրքիայի հարձակումից։