Վրաց-ադրբեջանական սահմանից մինչև վրաց-թուրքական սահման հնարավոր կլինի հասնել արդեն չորս ժամում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ճանապարհների վարչության ղեկավար Իրակլի Կարսելաձեն: Նա նշել է, որ եթե նախկինում երկու սահմանները միմյանց կապող տարածությունը հաղթահարում էին 7-8 ժամում, ապա այժմ այն կարելի է հաղթահարել 4-4,5 ժամում: Ըստ նրա, մոտակա ժամանակներս տենդեր է հայտարարվելու Ռիկոտիի ճանապարհի շինարարության համար, որը կկապի Արևելյան և Արևմտյան Վրաստանը: