Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 129-րդ տեղը: Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի The World Happiness Report-ում ներառված է 156 երկիր:Գնահատման հիմքում ընկած են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիայի մակարդակը և այլն:Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա Հայաստանին նախորդում է Վրաստանը` այն 128-րդ տեղում է, իսկ ահա Ադրբեջանը տեղակայվել է 87-րդ տեղում:Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: