Թբիլիսիի քաղաքապետարանը թույլատրել է Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին բողոքի ակցիա անցկացնել` Արցախյան հերոս Միխայիլ Ավագյանի կիսանդրու տեղադրման դեմ. հայտնում է Report-ը: Նշվում է, որ ակցիան կանցկացվի փետրվարի 8-ին` երկրի խորհրդարանի շենքի մոտ:Ակցիայի մասնակիցները մտադիր են պահանջել կիսանդրու ապամոնտաժումը: Կիսանդրու տեղադրումը առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը: