25.11.2024
Մեզ հաջողվեց գերակատարել նախորդ կառավարության դրված պլանը. վարչապետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում այսօր բռնությունից զերծ միջավայր է ձևավորված. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունում հաղթել է սիրո և համերաշխության հեղափոխությունը և մեր կառավարության համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը ՀՀ-ում՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մեզ համար ի սկզբանե մեծագույն խնդիրներից մեկը եղել է և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում այսօր հենց այդպիսի միջավայր է ձևավորված»,- ասաց նա:


ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, շարունակեց վարչապետը, և պետք է ինստիտուցիոնալ առումով արմատավորեվի բռնությունից զերծ հանրության տեսլականը և տրամաբանությունը .


«Բռնության այն քարոզը, որը տեղ ունի ՀՀ-ում, իմ գնահատմամբ դրանք լուսանցքային երևույթներ են, ետցնցումային երևույթներ են և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից, թե նրանք իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ-ի հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե այլ դեպքերում, երբ դուրս մղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում՝ դա այլ պատմություն և պրոցես է, այն դեպքում, երբ պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն այդ երևույթների, դա բոլորովին այլ գործընթաց է»,- հավելեց Հայաստանի վարչապետը: