24.11.2024
Հակոբ Արշակյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Կարծում եմ, որ ՌԴ հետ ընդհանուր լեզու կգտնենք գազի հարցով. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի սակագնի հարցը և շեշտել, որ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գազի գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը:  


«Դա, իսկապես, շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, քանի որ մենք այդ հարցը քննարկում ենք նաև ԵԱՏՄ շրջանակներում: Ես կարծում եմ, որ կարևոր է հասկանալ այդ հարցի բոլոր նրբերանգները,  և ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ես ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ պարզաբանելով, որ առաջին չորս ամիսներին Հայաստանում արձանագրվել է 7,1 % տնտեսական աճ:


Ըստ ՀՀ վարչապետի, դա ցույց է տալիս, որ Հայաստանն ունի տնտեսական թռիչքի լավ հնարավորություններ և իր կառավարությունը դա անվանում է տնտեսական հեղափոխություն.


«Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք համաձայնացնել գազի այնպիսի գին, որը չի կոտրի այս տեմպը: Եվ ես կարծում եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ  ՌԴ-ի հետ ունեն ոչ սովորական հարաբերություններ, այլ ռազմավարական և հարկ է գազի մասով այս ռազմավարական հարցը ևս լուծել»,- հավելել է Փաշինյանը: