Ցանկանում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյին հյուրընկալել Հայաստանում. նախագահ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հյուրընկալել Հայաստանում: Իր հերթին ինքը մեկ անգամ եւս պաշտոնական այցով կժամաներ Բելառուս, որպեսզի ոչ միայն ավելի լավ ճանաչի երկիրը, այլեւ մանրամասնորեն խոսի համագործակցության հնարավոր ոլորտների շուրջ, ինչպիսիք են սննդամթերքի անվտանգությունը, նոր տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտը: Այս մասին նա ասել է Բելառուսի ազգային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ Արմեն Սարգսյանի, Հայաստանը շահագրգռված է Բելառուսի հետ համագործակցությամբ IT ոլորտում:
«Ես Բելառուսը տեսա որպես զարգացած երկիր: Ինձ շատ դուր եկավ ոչ միայն կայունությունն ու կանխատեսելիությունը: Ինձ դուր է եկել, որ շատ է ուշադրություն դարձվում գիտությանն ու կրթությանը: Ես այցելել եմ Գիտությունների ակադեմիա, հանդիպել ակադեմիկոսների, գիտնականների հետ: Այցելել եմ հետազոտական ինստիտուտներից մեկը: Որպես նախկին գիտնական, շատ ուրախ եմ տեսնել, որ Բելառուսում գիտությանն ու գիտական արտադրանքին շատ ուշադիր են վերաբերվում», - նշել է նա:
Բելառուսը եւ Հայաստանը եւս մեկ ընդհանուր հետաքրքրություն ունեն` տեղեկատվական տեխնոլոգիաներ: Այս առումով Հայաստանի նախագահը կարեւորել է մարդկային կապիտալի դերը երկրի զարգացման գործում: