26.11.2024
Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ. ՊԲ
prev Նախորդ նորություն

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոն կստանա ՀՀ կառավարությունում

Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել, որպեսզի կարողանա Հայաստանի կառավարությունում բարձրաստիճան պաշտն ստանձնել։ «Ասպարեզի» հաղորդմամբ, այդ մասին տեղեկացնում է Գլենդելի քաղաքապետարանը։


Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Սինանյանին՝ քաղաքին մատուցած իր ծառայությունների համար։ Առաջին անգամ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ է ընտրվել 2013 թվականին, վերընտրվել է 2017-ին։ Երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015 թթ. և 2018-2019 թթ։


Նշենք, որ ըստ մամուլի՝ Սինանյանը Հայաստանի կառավարությունում զբաղեցնելու է վարչապետին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը: