25.11.2024
ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ-ում հունիսի 20-ին
prev Նախորդ նորություն

Առողջ մրցակցություն. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն ամփոփեց քարոզարշավը

Կիրակի օրը՝ հունիսի 9-ին, Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Վաղը լռության օր է և այսօր ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ամփոփում են իրենց աշխատանքը:

Արարատի մարզի Դվին համայնքը ևս ավագանի է ընտրելու: Այս համայնքում առաջին անգամ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որն առաջադրել է ավագանու անդամի երկու թեկնածու:

Կուսակցության անդամներն այսօր Դվինում բաժանել են բուկլետներ, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջին հանդիպումն ունեցել համայնքի բնակիչների հետ՝ ամփոփելով թե՛ քարոզարշավը, թե՛ այն խնդիրների քննարկումները, որ ծառացած են համայնքի առջև և անդրադարձել դրանց լուծումներին:

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, նախընտրական քարոզարշավն անցել է հանգիստ, առանց արտառոց միջադեպերի ու առողջ մրցակցության պայմաններում.

««Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն այս կարճ ժամանակահատվածում, կարծում եմ, կարողացավ ծանոթանալ համայնքի խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնեցին հենց համայնքի բնակիչները մեզ հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ: Մենք, այդ թվում և ավագանու մեր թեկնածուները, ոչ միայն հստակ պատկերացնում ենք մեր ապագա անելիքները, այլև պատրաստակամ ենք այդ ամենն իրագործելու»,- ասաց նա՝ ցանկանալով, որ դվինցիները ճիշտ ընտրություն կատարեն հանուն իրենց համայնքի բարեկեցիկ ապագայի:




Արման Ղուկասյանը նաև նշեց, որ հավատում է հաղթանակին, բայց և վստահեցրեց, որ անկախ արդյունքներից, որ կարձանագրի կուսակցությունը երկու օր հետո տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում, ՀԱՍԱԿ-ը պատրաստակամ է աջակցել համայնքին հետագայում ևս՝ ուշադրության կենտրոնում պահելով խնդիրները:


Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Ինչպես հռչակել է կուսակցությունը, իրենց գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման, հուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի: