3.07.2025
Առաջնահերթ է ԵԱՏՄ-Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Միխայիլ Շվիդկոյը Երևանում է. մասնակցելու է համաժողովի, թե՞ կարգավորելու կապերը Բաքվի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ:


Նշենք, որ ավելի վաղ Շվիդկոյը հայտարարել էր, որ հունիսին այցելելու է Երևան, որպեսզի փորձի հստակեցնել Հայաստանի և Ադրբեջանի նիջև հումանիտար կապերի հաստատման ձևաչափը:  

Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր չափերի կաշառք են վերցրել. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով