Իսրայելը փորձում է Բեյրութի օդանավակայանի մոտակայքում հրթիռային օբյեկտների մասին սուտ պնդումներով «արդարացնել իր հերթական ագրեսիան»։ Այս մասին հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Գեբրան Բասիլը։ Ավելի վաղ Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր, որ Բեյրութի օդանավակայանից ոչ հեռու «Հեզբոլլահը» հրթիռներ է պահում։ Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ Բասիլն ասել է, թե շատ հայտարարություններ են արվում, որ «Հեզբոլլահը» հրթիռներ ունի, բայց դա չի նշանակում, որ այդ հրթիռները Բեյրութի մոտակայքում են։ «Իսրայելը փորձում է Լիբանանի վերաբերյալ փաստերը խեղաթյուրել եւ ստում է, ինչն իր հետ բերում է սպառնալիքի սերմեր, որը մեզ չի վախեցնում»,- ասել է նա։