Opinion Way կազմակերպությունն ապրիլի 11–ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է իրականացրել։Կազմակերպության ներկայացուցիչ Բրունո Ջամբարտը հայտարարել է, որ սոցհարցմանը մասնակցել է 1200 հարցված` Ադրբեջանի տարբեր շրջաններից ու քաղաքներից։Պատասխանելով այն հարցին, թե ում կընտրեին, եթե ընտրությունները կայանայիր այսօր, հարցվածների 83,4% պատասխանել է, որ ձայնը կտար Իլհամ Ալիևին, 12%` այլ թեկնածուներին, իսկ 2,7%–ը դեռևս չի կողմնորոշվել։