Ադրբեջանի հետ հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն Թուրքիայի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը: Նա նշել է, որ իրենք միշտ Ադրբեջանի կողքին են` ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում ու պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ հարցում: Ըստ նրա, Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում կարևոր տեղ են զբաղեցնում նաև մշակութային կապերը: