ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ, օգոստոսի 21-ին, հանդիպել է «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրեն ֆայիզ Խաֆիզովի հետ։ Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հանդիպումը տեղի է ունեցել «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական նշանակության տարատեսակ բեռնատար մեքենաների ձեռքբերման, նորոգման և կատարելագործման հեռանկարները։