ԱՄՆ-ում կարծում են, որ Թուրքիան, հնարավոր է, որոշի չգնել ռուսական Ս-400 ԶՀՀ-ն: Այս մասին փոխանցում է AFP-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի:Հարցին՝ Թուրքիան վերջնարդյունքում կարո՞ղ է, արդյոք, փոխել իր տեսակետը Ս-400-ի վերաբերյալ, ԱՄՆ ՌՕՈՒ նախարար Հիզեր Ուիլսոնը պատասխաներ է. «Դա հնարավոր է»: «Դիվանագետները շարունակում են այս հարցով աշխատանքը»,- ասել է նա՝ կրկնելով, որ Ս-400-ը «անհամատեղելի է F-35 կործանիչների հետ»:Ապրիլին ԱՄՆ-ն դադարեցրել էր Թուրքիայի հետ համատեղ F-35-ի արտադրական ծրագիրը: ԱՄՆ օրենքով պատժամիջոցներ են նախատեսվում ցանկացած երկրի դեմ, որը սպառազինության մատակարարման գործարք է կնքում ռուսական ընկերությունների հետ: