Լրագրող Թեհմինե Ենոքյանը Facebook-յան իր էջում հրապարակել է մի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, թե ինչպես է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինքն իրեն, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցների խոշոր պարգևատրումներ դուրս գրել. Ըստ այդմ, անցած դեկտեմբերին Տարոն Մարգարյանն ինքն իրեն պարգևատրել է 575 հազար դրամով, քաղաքապետի առաջին տեղեկալ Կամո Արեյանին՝ 478 հազար դրամով: Մյուս երեք տեղակալները ստացել են 443 հազար դրամի պարգևատրում, նույնքան ստացել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը: Ցուցակում 24 անուն է, պարգևատրումների ընդհանուր գումարը միայն այս ցուցակով կազմել են 8 մլն 237 հազար դրամ: Ակնհայտ է, որ նման ցուցակներ տարվա մեջ եղել են մի քանի անգամ, և այդպես տարիներ շարունակ: Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետը ահռելի ունեցվածքի տեր է, թեպետ ամբողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրել: Նրա ահռելի ունեցվածքի մասին պատմող հետաքննական նյութի հրապարակումից հետո Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, իսկ հարցը գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Տեսանյութը՝ այստեղ: