24.11.2024
Նեղացե՞լ է. Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
prev Նախորդ նորություն

Արցախի շահեր, իրավիճակ Հայաստանում. ՀՀԿ Գործադիրի նիստը վարել է Սերժ Սարգսյանը

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։


Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարեւորվել է կուսակցության՝ Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։


Նիստի ընթացքում վերլուծվել են վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, քննարկվել է կուսակցության կառուցվածքային բարեփոխումների գործընթացը։


ՀՀԿ կանաց կազմակերպությունը կմասնակցի Էստոնիայում կազմակերպվելիք ԵԺԿ կանանց Ամառային ակադեմիային։