ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այս պահին նա ոստիկանությունում չէ: Նա ազատ է արձակվել,»,- ասաց Ահարոնյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի եղբայրը բերման է ենթարկվել Սայաթ-Նովա փողոցից: