Անկարայի վրա ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ն փորձում է վատթարացնել Թուրքիայի բիզնես իմիջը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերողների ու ներդրողների ասոցիացիայի նախագահ Մուստաֆա Չինարը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրան, որպեսզի ներդրողները հրաժարվեն ներդրումներ իրականացնել Թուրքիայում:Ըստ նրա, ամերիկացիները փորձում են ստիպել ներդրողներին լքել Թուրքիան, ինչպես նաև հոգեբանական ճնշում գործադրել թուրք գործարարների վրա: