6.04.2026
Ադրբեջանի բանկային հատվածի կապիտալիզացիան աճել է գրեթե 18%-ով
prev Նախորդ նորություն

Ռուս հատուկջոկատային Բելյանկինի սպանության գործով անցնող 9 հայերի կալանքը երկարաձգվել է

Մոսկվայի դատարանը երեք ամսով երկարաձգել է ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրվող չորս հայ ամբաստանյալների կալանքը: Ծեծկռտուքը, որի ընթացքում սպանվել էր Բելնայկինը, տեղի էր ունեցել Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը:


ՏԱՍՍ-ի թղթակիցը դատարանի դահլիճից հայտնում է, որ ըստ որոշման՝ Արթուր Հակոբյանը, եղբայրներ  Համլետ և Հրանտ Հայրապետյաններն ու Սերգեյ Խոջայանը կալանքի տակ կմնան մինչև նոյեմբերի 2-ը:


Միևնույն ժամանակ ՌԴ քննչական կոմիտեի նախաքննության ժամկետը ևս երկարաձգվել է 3 ամսով:


Իր հերթին նախօրեին Վոլոկոլամսկի քաղաքային դատարանը նմանատիպ միջնորդություններ էր բավարարել գործով անցնող մյուս ամբաստանյալների` Դավիթ Եղիազարյանի, Սուրեն Մարկոսյանի,Ռուդիկ Մանուկյանի,Սահակ Սահակյանի և Նարեկ Ստեփանյանի դեմ:


Ավելի վաղ Հայաստանում կալանավորվել էր քրգործով անցնող «ԲիրՀաուս» բարի սեփականատեր Գրիգոր Օհանյանը: Վերջինս ինքն էր ներկայացել ՀՀ իրավապահ մարմիններ, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր ռուսաստանցի գործընկերներին, հայտնելով ձերբակալման մասին և խնդրելով փոխանցել քրեական գործը ձերբակալվածի մասով:

Վրաստանը եւ Իրանը պայմանավորվել են զարգացնել ցամաքային բեռնափոխադրումները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար