Ադրբեջանի բանկային հատվածի կապիտալիզացիան աճել է գրեթե 18%-ով
Ադրբեջանի բանկային հատվածի կապիտալիզացիան 2019 թ. առաջին կիսամյակում կազմել է 4,599 մլրդ մանաթ, ինչը 695,7 մլն մանաթով, կամ 17,8 տոկոսով ավել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:
Զեկույցի տվյալներով, բանկերի ընդհանուր ակտիվները ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1 տոկոսով ՝ հասնելով 29.98 մլրդ մանաթի:
Հաշվետու ժամանակահատվածում բանկերի տրամադրության տակ գտնվող կանխիկ միջոցների ծավալը կազմել է մոտ 1.404 մլրդ մանաթ, Կենտրոնական բանկում թղթակցային հաշիվները՝ 2.165 մլրդ մանաթ, իսկ նոստրո հաշիվներում միջոցները (թղթակցային հաշիվներ այլ բանկերում)՝ 2.731 մլրդ մանաթ:
Բանկերի վարկերն աճել են 12,24% -ով, իսկ այս տարվա հունիսի տվյալներով՝ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 13.146 մլրդ մանաթ:
Երկրի բանկային հատվածի ընդհանուր պարտավորություններն աճել են 5,4% -ով և կազմել 25,38 մլրդ մանաթ:
Կենտրոնական բանկի նկատմամբ բանկերի պարտավորությունները կրճատվել են ավելի քան 207,7 մլն մանաթ:
Բանկային հատվածի զուտ շահույթը 2019 թ. հունիսի վերջին կազմել է 433.4 մլն մանաթ, ինչը գրեթե 12 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: