Պաշտպանության նախարար Ավիգդեր Լիբերմանի հրաժարականը ոչ մի կերպ չի անդրադառնա Իսրայելի ու Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցության վրա: Ադրբեջանն ու Իսրայելն ունեն հետաքրքրություն շարունակել այդ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է իսրայելցի ռազմական փորձագետ Ալեքս Վեքսլերը: Ըստ նրա, Լիբերմանի հետ կամ առանց նրա Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական կապերը շարունակվելու են: Նա հավելել է, որ Ադրբեջանն ունի կողմնակիցներ ի դեմս Նեթանյահուի ու այլոց: