11.05.2025
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը Մոսկվայում է
prev Նախորդ նորություն

Շուրջ 25 մլրդ դրամ. Հրապարակվել է Արցախի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը

«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն՝ հրապարակվել է Արցախի առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:


Այս մասին տեղեկացնում է ԱՀ ֆինանսների նախարարությունը՝ մանրամասնելով, որ Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել 24 միլիարդ 75 միլիոն 500 հազար դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21 միլիարդ 402 միլիոն 800 հազար դրամի դիմաց կամ 2 միլիարդ 672 միլիոն 700 հազար դրամով ավելի։


Աղբյուրի հաղորդմամբ՝ հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է: Ընկերության կողմից 2019 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 11 միլիարդ 798 միլիոն 200 հազար դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:


Երկրորդ և երրորդ տեղերում «Արցախբանկ» և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ներն են համապատասխանաբար 1 միլիարդ 606 միլիոն 900հազար և 1 միլիարդ 526 միլիոն 100 հազար դրամ պետական բյուջե վճարած գումարներով:

Մամուլ. Փաշինյանը վերախմբագրում է իր խոստումները
Հաջորդ նորություն next