27.11.2024
Վրաստանը եւ Իրանը պայմանավորվել են զարգացնել ցամաքային բեռնափոխադրումները
prev Նախորդ նորություն

Լարին մոտ օրերս կամրապնդվի. Վրաստանի ֆինանսների նախարար

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին վստահություն է հայտել, որ երկրի ազգային արժույթը, որը մեկուկես ամսում արժեզրկվել է 6,6 տոկոսով, կամրապնդվի ընթացիկ շաբաթվա ընթացքում:


Կարող ենք վստահությամբ ասել, որ լարին կամրապնդվի, եւ դա տեղի կունենա մոտ ապագայում: Ես համամիտ եմ վարչապետի գնահատմանն այն առնչությամբ, որ լարին չափից ավելի է արժեզրկված»,- ասել է Մաճավարիանին:

Նրա խոսքով միջին մակարդակի ցանկացած փորձագետ, որը քաղաքականապես օբյեկտիվ է, չի կարող ոչ մի օրինակ բերել ֆիսկալ կամ դրամական քաղաքականության մեջ, որը նպաստեր արժույթի արժեզրկմանը: