Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Միջազգային անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում գումարված նիստում ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ Բրիտանիայի ու ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումները:«Անկախ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու, ԵՄ-ն Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի համադրմամբ ու համաձայնությամբ, այս համաձայնությունը կփրկվի»,-հայտարարել է Մոգերինին:Նրա խոսքով, այդ հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, երեքշաբթի օրը Բրիտանիայի ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ԻԻՀ ԱԳ նախարարի ներկայությամբ կայանալիք եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարների նիստին: